Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը
«Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Լերոյ Սանեն ճանաչվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ:
Գերմանացի ֆուտբոլիստը Խմբային փուլի վերջին` 6-րդ տուրում «Հոֆենհայմ»-ի դեմ խաղում դարձել է դուբլի հեղինակ (2:1):
ՈւԵՖԱ-ի կայքում ացկացված քվեարկությունում Սանեն գերազանցել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին, «Լիվերպուլ»-ի պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնին ու «Յանգ Բոյզ»-ի հարձակվող Գիյոմ Օարոյին:
Աղբյուրը ՝ Lurer.com