Միհրան Հարությունյան. «Հաղթանակս նվիրում եմ մեծագույն մաեստրոյին»
Ռիոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանն այսօր իր երկրորդ մենամարտն անցկացրեց MMA-ում` «Битва на Волге» մրցաշարի շրջանակներում հաղթանակ տոնելով Բելառուսի ներկայացուցիչ Եվգենի Պերեպեչինի նկատմամբ:
«Հաղթանակս նվիրում եմ մեծագույն մաեստրոյին և մեծ սրտի տեր անձնավորության՝ Շառլ Ազնավուրին»,- մենամարտից հետո Ինստագրամի իր էջում գրել է հայ մարզիկը:
Հիշեցնենք, որ առաջին ռաունդի նախավերջին վայրկյանին մրցավարը դադարեցրեց մենամարտը` Միհրան Հարությունյանին տեխնիկական նոկդաունով հաղթանակ շնորհելով: Հայ մարզիկը MMA-ում նորամուտը նշել էր այս տարվա մայիսին՝ Ռոստովում կայացած մրցաշարում առավելության հասնելով իրանցի Ալի Յուսեֆիի նկատմամբ:
Մեր հայրենակից, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը Սամարայում տեղի ունեցած մարտեր առանց կանոնների առաջնության ժամանակ տապալեց Բելառուսը ներկայացնող մարզիկին՝ Եվգենի Պերպեչինին։
Опубликовано Public.am Пятница, 14 декабря 2018 г.