ՀՖՖ-ն տուգանվել է 18,000 եվրոյով
Ազգերի լիգայի խաղարկության որակավորման փուլի Ջիբրալթարի հավաքականի հետ կայացած երևանյան խաղում երկրպագուների անկարգությունների պատճառով ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն 18,000 եվրոյով տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային:
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ պատճառը Ջիբրալթարի ընտրանու դեմ խաղի ավարտից հետո երկրպագուների խմբերի` ՖԱՖ-ի և «Red Eagles»-ի միջև ծեծկռտուքն էր, որին միջամտել էր նաև ոստիկանությունը: Հիշեցնենք, որ այդ դիմակայությունում Հայաստանի հավաքականը նվազագույն հաշվով անակնկալ պարտություն կրեց մրցակցից:
Աղբյուրը ՝ Panarama.am SPORT