Քենդալ Ջենները գլխավորում է Forbes-ի ամենաբարձր վարձատրվող մոդելների ցանկը
Քենդալ Ջենները գլխավորում է Forbes-ի՝ ամենաբարձր վարձատրվող մոդելների ցանկը։ Մոդելը 22.5 մլն դոլար է վաստակել 2017թ. հունիսից մինչեւ 2018թ. հունիսն ընկած ժամանակահատվածում։
Ամենաբարձր վարձատրվող մոդելների ցանկի երկորդ հորիզոնականը զբաղեցնում է Քարլի Քլոսը, ում եկամուտը տարվա ընթացքում կազմել է 13 մլն դոլար։
Քրիսի Թայգենը եւ Ռոզի Հանթինգթոն-Ուայթլին զբաղեցնում են երրորդ հորիզոնականը։ Երկու մոդելներն էլ վաստակել են 11.5 մլն դոլար։