Նատալյա Վոդյանովան Հայաստանում ընթրիքի է մասնակցել
Պարզվում է՝ երեկ Հայաստան է ացելել եւ արագ հեռացել հայտնի մոդել Նատալյա Վոդյանովան։ Նա մասնակցել է PicsArt-իամանորյա երեկույթին։ NEWS.am Style-ի տեղեկությունը հաստատեց ընկերության ներկայացուցիչ Աստղիկ Մարգարյանը՝ նշելով, որ Վոդյանովան ընթրիքին մասնակցել է որպես գործընկեր։ Երեկույթն անցկացվել է «Awesome starts here» կարգախոսով։
Նախորդ տարի հայտարարվել էր Նատալյա Վոդյանովայի՝ PicsArt-ի թիմի միանալու մասին։ Ընկերությունը հայտնել էր, որ որպես Նվաճումների տնօրեն՝ Նատալյան ստեղծարար միջոցներով զարգացման նոր հնարավորություններ կառաջարկի եւ կոգեշնչի PicsArt համայնքին։
Վոդյանովան իր պաշտոնական էջն է վարում Picsart-ում, բարեգործական ծրագրեր անցկացնում երեխաների համար, պայքարում հանուն կանանց իրավունքների։ Վոդյանովայի ֆոնդը կրում է «Обнажённые сердца» անվանումը։ Դրա առաքելությունն է նպաստել ներառական հասարակության ձեւավորմանը, հասարակություն, որը բաց է զարգացման առանձնահատկություններով մարդանց համար։ Ֆոնդը ցանկանում է, որ զարգացման խնդիրներ ունեցող ոչ մի երեխա չհայտնվի մանկատանը, խաղահրապարակներ լինեն սահմանափակ ֆիզիկական կարողություններ ունեցող երեխաների համար։
Ի դեպ, երգչուհի Իվետա Մուկուչյանը Instagram-ի Story բաժնում, ուր տեղեկատվությունը հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, լուսանկար է հրապարակել Վոդյանովայի հետ։ «Հրաշալի սուպերկին։ Այնքան ուրախ ենք քեզ հյուրընկալել Հայաստանում եւ մեր շուրջը զգալ քո հսկայական էներգիան»,- գրել է Իվետա Մուկուչյանը:
Աղբյուրը ՝ News.am