Սերենա Ուիլյամս. Շատ եմ սիրում թենիսը և դեռ պատրաստ չեմ հրաժեշտ տալ մարզաձևին»
Ամերիկուհի թենիսիտուհի Սերենա Ուիլյամսը խոստովանել է, որ երբևէ չէր կարող մտածել այն մասին, թե 37 տարեկանում կշարունակի մասնակցել մրցաշարերի, սակայն հիմա այդ տարիքում է և չի պատրաստվում հրաժեշտ տալ մարզաձևին: Այս մասին հայտնում է «Tennis World USA»-ն:
«Պատկերացնելն անգամ դժվար էր, որ 37 տարեկանում կշարունակեմ կորտ դուրս գալ: Միշտ մտածել եմ, որ ավելի վաղ կավարտեմ մարզական կարիերաս և կզբաղվեմ այլ գործով: Ստացվել է այնպես, որ շարունակում եմ խաղալ և հաճույք ստանալ իմ խաղից: Շատ եմ սիրում թենիսը և դեռ պատրաստ չեմ հրաժեշտ տալ մարզաձևին»,- ասել է Սերենան:
Աղբյուրը ՝ Panarama.am SPORT