Գերմանիայում մեկ տոննա շոկոլադը «հեղեղել» է փողոցները
Գերմանական Վեռլ քաղաքի հրուշակեղենի ֆաբրիկայում վթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով մեկ տոննա շոկոլադ հոսել ու լցվել է փողոցները: Այս մասին հայտնում է dw.com-ը:
Ըստ աղբյուրի՝ ֆաբրիկայում վթարը հավանաբար տեղի է ունեցել տեխնիկական անսարքության պատճառով: Դրանից հետո ավելի քան մեկ ժամ հրշեջները փորձել են փողոցները մաքրել արդեն սառած շոկոլադից, և օգտագործել են տարբեր միջոցներ՝ բահեր, տաք ջուր և այլն:
Ի դեպ, Գերմանիան շոկոլադի սպառման առումով առաջատարն է Եվրոպայում: Գերմանիայի յուրաքանչյուր բնակիչ տարեկան միջինը ուտում է 100 սալիկ շոկոլադ: