Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրեն Վիգեն Չալդրանյանն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել: Panorama.am-ը տեղեկացավ մշակույթի նախարարությունից։
Նշենք, որ դեկտեմբերի 1-ից թատրոնի ստեղծագործական կոլեկտիվը, դերասանները գործադուլ են անում՝ պահանջելով թատրոնի տնօրեն Վիգեն Չալդրանյանի հրաժարականը։
Նա թատրոնի տնօրենն էր 2017 թվականի դեկտեմբերին։ Մինչև այս տարվա նոյեմբերի 28-ը նաև թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր։ Նոյեմբերի 28-ին նա գեղարվեստական ղեկավար էր նշանակել Սուրեն Շահվերդյանին, ով դեկտեմբերի 10-ին կրկին հրաժարականի դիմում էր ներկայացրել։