Ռոնալդուի որդին հերթական գավաթն է բերել տուն (լուսանկար)
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ավագ որդին նվաճել է հերթական գավաթը: «Յուվենտուսի» մինչև 9 տարեկանների թիմը, որտեղ հանդես է գալիս Կրիշտիանու կրտսերը, հաղթել է Իտալիայի U-9 թիմերի միջև անցկացվող երիտասարդական մրցաշարում: Սա առաջին ակումբային տիտղոսն է երիտասարդ ֆուտբոլիստի համար «բյանկոներիների» կազմում:
Ռոնալդուն իր թվիթերյան էջում տեղադրել է որդու նկարը և շնորհավորել նրան: