Բարսելոնայի դատախազությունը դատական հայց կներկայացնի կոլումբիացի հայտնի երգչուհի Շակիրայի դեմ
Բարսելոնայի դատախազությունը դատական հայց կներկայացնի կոլումբիացի հայտնի երգչուհի Շակիրայի դեմ, ում կասկածում են հարկերից խուսափելու մեջ:
Հարկային ծառայությունն ավարտին է հասցրել հետաքննությունը, որի արդյունքում պարզվել է, որ 2012-2014 թվականներն ընկած ժամանակահատվածում երգչուհին Իսպանիայում չի վճարել եկամտահարկն ու գույքահարկը: Ընդհանուր առմամբ՝ նա պետությանը պարտք է 14.5 միլիոն եվրո:
Դատախազությունը մերժել է փաստաբանների բոլոր փաստարկներն ու տեղեկացրել, որ մոտ ժամանակներում պատրաստվում է դատական հայց ներկայացնել:
Շակիրայի ներկայացուցիչները պնդում էին, որ երգչուհին Իսպանիայում է լինում տարեկան առավելագույնը 183 օր, ուստի օրենքի համաձայն հարկատու չէ: