ԱՄՆ-ում ծնվել է աշխարհի ամենափոքրիկ հորթուկը
ԱՄՆի ֆերմաներից մեկում տարօրինակ հորթուկ է ծնվել: Կենդանին սովորական կատվի չափ է : Անասնաբույժները նրան զննելուց հետո հայտարարել են, որ նա աշխարհի ամենափոքր հորթուկն է:
Կենդանու քաշն ընդամենը 4,5 կիլոգրամ է: Հորթուկը դժվարանում է ինքնուրույն շնչել: Տերերը նրան ծնվելուց անմիջապես հետո տեղափոխել են անասնաբուժական կլինիկա: Բժիշկները խոստացել են խնամել ու ոտքի կանգնեցնել տարօրինակ հորթուկին: