Մաքսիմ Ֆադեևը SEREBRO խմբի համար առանց պլաստիկ վիրահատությունների ենթարկված աղջիկ է փնտրում
Մաքսիմ Ֆադեևը քասթինգ է հայտարարել SEREBRO խմբի համար: Օլգա Սերյաբկինայի` խումբը լքելուց հետո պրոդյուսերը որոշել է թարմացնել խմբի թիմը:
Այդ առնչությամբ վերջինս հետևյալ տեսաուղերձն է հրապարակել:
![ÐаÑÑинки по запÑоÑÑ max fadeev serebro](http://3.bp.blogspot.com/-V6HZfWcI27g/T3rGPuJI3JI/AAAAAAAAAZU/R7G80mhO2pU/s1600/serebro_1.jpg)
«Աղջիկներ, հարազատներ: Խնդրում ենք մեզ նամակ չգրեն նրանք, ովքեր շրթունքները, կրծքերն են մեծացրել, քիթն են փոքրացրել: Մենք դրա կարիքը չունենք: Մենք փնտրում ենք բնական դեմքեր: Ես չեմ հասկանում, թե ինչու պետք է դա անել: Դա տղամարդկանց դուր չի գալիս: Ո՞ւմ համար եք դա անում: Այլևս մեզ շրթունքներ չուղարկենք: Ուղարկեք ձայներ և ձեր տաղանդները»: