Թոփ 10. Ամենաթանկարժեք սեփական ինքնաթիռներ ունեցող ֆուտբոլիստները

0

Եվրոպական թոփ ակումբների հետ բազմամիլիոնանոց պայմանագրեր կնքող ֆուտբոլիստները հաճախ իրենց եկամուտը ներդնում են թանկարժեք ավտոմեքենաների հավաքածուների մեջ: Ոմանք էլ նախընտրում են չմնալ օդանավակայանների և ավիաուղիների հույսին և գնում են սեփական ինքնաթիռները՝ նոր ակումբ գտնելու իրենց բանակցությունները ավելի հեշտ վարելու համար: Առաջարկում ենք տեսնել՝ ովքեր են  ամենաթանկարժեք ինքնաթիռների սեփականատերերը ֆուտբոլային աշխարհում:

10Ալեքսիս Սանչես

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին» միանալը չիլիացի ֆուտբոլիստի համար շահավետ էր: Սանչեսը ճամփորդում է իր սեփական Gulfstream G300 ինքնաթիռով: Բիզնես դասի այս ինքնաթիռին անհրաժեշտ է 2 օդաչու, այն տեղավորում է 13-16 ուղևոր: Սանչեսը ինքնաթիռի համար վճարել է 9,5 մլն. դոլար:

 

9. Կարիմ Բենզեմա

Ֆրասիացի հարձակվողը նախընտրել է Cessna Citation CJ4 մոդելի բիզնես դասի ինքնաթիռ, որի համար վճարել է 11 մլն. դոլար: Ինքնաթիռը տեղավորում  է 10 ուղևոր, դրա առավելություններն են միանգամյա լիցքավորումը, հարմարավետ սանհանգույցը:

 

 

8. Գարեթ Բեյլ

Մադրիդի «Ռեալի» մյուս հարձակվողը նույնպես Cessna-ի սիրահար է: Ուելսցին նախընտրել է Citation XLS, որը արժե 13 մլն. դոլար, այն տեղավորում 9 ուղևոր:

7. Ուեյն Ռունի

31-ամյա հարձակվողը  ընտանեկան ճանապարհորությունները կազմակերպում է սեփական ինքնաթիռով: Ռունին նախընտրել է Dassault Falcon 900LX մոդելի ինքնաթիռը, որն արժե 20 մլն. դոլար: Ինքաթիռը տեղավորում է 6 ուղևոր, որը հնարավորություն է տալիս արագ և հարմարավետ ճանապարհորդել:

 

6. Նեյմար

Բրազիլացի հարձակվողը ՊՍԺ-ի հետ պայմանագիր կնքելուց հետո դարձավ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը և իհարկե նա արդեն կարող է իրեն թույլ տալ այլցելել «Բարսելոնայի» իր նախկին խաղընկերներին սեփական ինքաթիռով: Նեյմարը իր պարկում ունի Embraer Legacy 450 ինքնաթիռը, որը ֆուտբոլիստից «խլել» է 26 մլն. դոլար:

 

 

5. Պոլ Պոգբա

«Մանչեսթեր Յունաթեդ» տեղափոխվելը Պոգբայի համար աղմկահարույց էր և շահավետ: Դա թույլ տվեց ֆրանսիացուն գնել Gulfstream G280 ինքնաթիռը, որը արժե 24.5 մլն. դոլար: Աշխարհի նորընծա չեմպիոնը հաճախ է իր հայտնի Pogbance-ը փորձում սեփական ինքնաթիռի մեջ:

 

 

4. Դեվիդ Բեքհեմ

Անգլիացի հարձակվողը հաճախ սատարում է իր դիզայներ տիկնոջը աշխարհի տարբեր կետերում, և դրա համար նրան բնականաբար ինքնաթիռ է անհրաժեշտ: Բեքհեմների ընտանիքնին է պատկանում 26.6 մլն. դոլար արժողությամբ Bombardier Challenger 350 ինքնաթիռը, որը կարողանում է տեղավորել և սպասարկել ազնվարյուն անգլիացիների ամբողջ ընտանիքի:

3. Զլատան Իբրահիմովիչ

Եթե կա թանկն ու առանձնացնողը, ապա ցուցակում պետք է լինի Զլատան Իբրահիմովիչը: Շվեդ հարձակվողը իր ճանապարհորդությունները անցկացնում է Cessna Citation Longitude-ում, որի համար վճարել է 27 մլն. դոլար:

2. Լիոնել Մեսի

Լինելով աշխարհում ամենաշատը վարձատրվող ֆուտբոլիստը՝ Մեսին կարող էր իրեն թույլ տալ ձեռք բերել 28 մլն. դոլար արժողությամբ Embraer Legacy 650 ինքնաթիռը:  Բիզնես դասի այս ինքնաթիռը կարող է անցնել 6006 կմ ճանապարհ և զարգացնել մինչև 834կմ/ժ արագություն:

1 .Կրիշտիանու Ռոնալդու

Մեսիի և Ռոնալդուի մրցակցությունը վաղուց դուրս է եկել խաղադաշտի սահմաններից: Ինքնաթիռի արժեքը բացառություն չէ: Պորտուգալացին գերազանցել է արգենտինացուն երկու անգամ և ձեռք բերել 65 մլն. դոլար արժողությամբ Gulfstream G650 ինքնաթիռը: Բնականաբար, այն նույնպես կրում է ֆուտբոլիստի տարբերանշանը:

Աղբյուրը ՝ VNEWS

Leave A Reply

Your email address will not be published.