Արքայազն Հարրին մեղադրում է Ուիլյամին Մեգան Մարքլի հետ հարաբերությունները փչացնելու մեջ
Արքայազն Հարրին մեղադրել է իր եղբորը՝ արքայազն Ուիլյմային, որ նա փչացնում է Մեգան Մարքլի հետ իրենց հարաբերությունները։ Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը՝ հղում անելով The Sun-ին։
Սկզբնաղբյուրի զրուցակիցը նշել է, որ դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Ուիլյամը Մարքլի հետ կապված անհանգստություն է հայտնել։ Աղբյուրը հավելել է, որ Հարրին իրեն մեղադրում է, որ ժամանակին չի կարողացել պաշտպանել իր մորը՝ արքայադուստր Դիանային։ Այժմ նա փորձում է նույնը թույլ չտալ իր կնոջ հանդեպ։
«Նա բացարձակապես չի հանդուրժում որևէ քննադատություն Մեգանի հասցեին։ Նա այնքան զգայուն է, երբ հաճախ քննադատություն կամ որևէ բացասական բան է տեսնում այնտեղ, որտեղ չկա»,- ասել է աղբյուրը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ արքայազն Հարրին և Մեգան Մարքլն արքայազն Ուիլյամի պատճառով տեղափոխվելու են նոր տուն։
Աղբյուրը ՝ Life Panarama.am