Զուգընկերոջ պատճառով գեղասահորդուհին պարանոցի վնասվածք է ստացել (Տեսանյութ)

0

Զագրեբում ընթացող գեղասահքի միջազգային մրցաշարի ժամանակ ԱՄՆ-ի ներկայացուցիչ Էշլի Քեյնը լուրջ վնասվածք է ստացել: Նրան չի կարողացել պահել զուգընկերը` Տիմոտի Լեդուկը, և Էշլին բախվել է սառույցին` վնասելով պարանոցը:

Զույգն ավարտել է մրցելույթը, սակայն դրանից անմիջապես հետո գեղասահորդուհուն տեղափոխել են հիվանդանոց: ԱՄՆ-ի գեղասահքի ֆեդերացիայի պաշտոնական կայքին տված հարցազրույցում Քեյնը տեղեկացրել է, որ իրեն թույլատրել են ապաքինվել տանը, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել երկրպագուներին` աջակցության համար:

Աղբյուրը ՝ Panarama.am SPORT

Leave A Reply

Your email address will not be published.