YouTube-ն ամփոփել Է 2018 թվականի արդյունքները
YouTube տեսահոսթինգն ամփոփել Է անցնող տարվա արդյունքները՝ հրապարակելով “YouTube Rewind” շարքի տեսահոլովակ: Դրանում ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հավաքված են տարածված մեմերը, ժողովրդականություն վայելող անձերը եւ հոլովակները, որոնք օգտատերերի կողմից հատկապես քննարկվել են անցնող 2018 թվականին:
Հոլովակում, մասնավորապես, հիշատակվում են K-pop հարավկորեական երաժշտական ժանրը, տարածում ստացած խոհարարական բլոգները, Kiki-չելենջ ֆլեշմոբը, տիեզերք արձակված Tesla ավտոմեքենան, ֆուտբոլն ու ֆեմինիզմը: Տեսահոլովակն արդեն ավելի քան 3 մլն դիտում Է հավաքել եւ մոտավորապես 600 հազար լայք: Դիզլայքերի թիվը մոտեցել Է մեկ միլիոնի: