Քեւին Հարթը հրաժարվեց վարել «Օսկարի» արարողությունը

0

Դերասան Քեւին Հարթը հրաժարվել Է վարել «Օսկար» մրցանականի պարգեւների հանձնման 91-րդ արարողությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտնել Է Twitter-ի իր Էջում:

 

Картинки по запросу kevin hart

«Ես չեմ ցանկանում ուշադրությունը շեղել այն գիշերը, որը պետք Է տոնեն բազմաթիվ զարմանալի ու տաղանդավոր մարդիկ»,- գրել Է կատակերգուն:

Այս որոշումը Հարթը բացատրել Է իր նշանակմանը սեռական փոքրամասնությունների բացասական արձագանքով: Քեւինը նրանցից ներողություն Է խնդրել իր «խիստ խոսքերի համար անցյալում»: «Զղջում եմ, որ մարդկանց ցավ եմ պատճառել: Ես զարգանում եմ եւ ցանկանում եմ դա շարունակել: Իմ նպատակն Է՝ ՝միավորել մարդկանց, այլ ոչ թե հեռացնել միմյանցից»,-հայտարարել Է դերասանը: Ավելի վաղ հաղորդվել Է, որ 2019 թվականին «Օսկար» կինոմրցանակի հանձնման արարողությունը վարելու իրավունքն ստացել Է դերասան Քեւին Հարթը, որը հայտնի Է «Մեկուկես լրտես» (Central Intelligence, 2016) կատակերգական մարտաֆիլմում խաղացած դերով: «Ես շատ երջանիկ եմ ասելու, որ ինձ համար վերջապես եկել Է «Օսկարի» հանձնումն անցկացնելու հերթը»,- գրել Է Հարթը Instagram-ում:

 

Похожее изображение

Նա խոստացել Է արարողությունը դարձնել յուրահատուկ եւ անմոռանալի: Ակադեմիան ինքը այդ որոշումը հաստատել Է Twitter-ում:

«Օսկարի» 91-րդ մրցանակաբաշխությունը կկայանա 2019 թվականի փետրվարի 24-ին Հոլիվուդի Dolby թատրոնում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Leave A Reply

Your email address will not be published.