Հաբիբ Նուրմագոմեդովը ներկա չի լինի իր գործի քննմանը
Նևադայի մարզական հանձնաժողովը Ռուսաստանը ներկայացնող UFC-ի չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովին թույլատրել է ներկա չլինել իր գործի քննմանը, որը վերաբերում է հոկտեմբերի 6-ին Քոնոր Մակգրեգորի հետ մենամարտից հետո տեղի ունեցած միջադեպին:
Հանձնաժողովը դիմում է ստացել Հաբիբից, որպեսզի ներկա չլինի գործի քննմանը և չի մերժել մարզիկի խնդրանքը: Ավելի վաղ նման դիմում ներկայացրել էր նաև Մակգրեգորը: Հանձնաժողովի նիստը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին:
Հիշեցնենք, որ Հաբիբի և Քոնորի մենամարտի ավարտից անմիջապես հետո Նուրմագոմեդովը դուրս էր եկել ռինգի սահմաններից և հարձակվել էր մրցակից թիմի անդամների վրա, ովքեր ամբողջ հանդիպման ընթացքում վիրավորել էին իրեն: