Փոխվել է «Ոսկե գլոբուս»-ի արձանիկի ձևը
«Օտարալեզու մամուլի հոլիվուդյան ասոցիացիան» ցուցադրել է նոր «Ոսկե գլոբուս» մրցանակը:
Գլոբուսը փոխել է ձևը:
«Ոսկե գլոբուսի» հենակը մարմարի փոխարեն՝ մետաղից է լինելու և ոչ թե քառակուսի է, այլ եռանկյունաձև: Մոտ 4 կիլոգրամանոց գլոբուսը պատրաստվելու է ցինկից, լատունից ու բրոնզից և 1,4 կիլոգրամով ավելի ծանր է լինելու, քան նախկինում էր:
Այն նաև ավելի մեծ է լինելու: Գլոբուսի բարձրությունը նախկինում, հենակի հետ, 27,3 սանտիմետր էր, իսկ լայնությունը՝ 8,89 սանտիմետր: Այս տարի այն, հենակի հետ, 21,29 սանտիմետր բարձրություն է ունենալու և 9,52 սանտիմետր լայնություն: