Ռիհաննան վաճառում է իր առանձնատունը 7.4 միլիոն դոլար
Մեկ տարուց ավել է, ինչ Ռիհաննան Լոս Անջելեսում գնել է շքեղ առանձնատուն, դրա համար վճարելով ավելի քան 6 միլիոն դոլար, իսկ հիմա ցանկանում է այն վաճառել: Երգչուհին նման որոշում կայացրել է այն բանից հետո, երբ 27-ամյա խենթ երկրպագու Էդուարդո Լոնան ներխուժել էր իր առանձնատուն, որպեսզի հանդիպի իր կուռքին:
Առանձնատունն ունի վեց սենյակ և տասը լոգասենյակ, ընդարձակ խոհանոց ու ճաշասենյակ: Առանձնատունն ունի նաև վեց անձի համար կինոթատրոն: Այն ունի լողավազան: Ռիհանան տունը վաճառում է 7.4 միլիոն դոլարով:
Աղբյուրը ՝ Life Panarama.am