Ձիթապտղի յուղը կանխարգելում է կրծքի քաղցկեղի զարգացումը

0

Գիտնականները պատրաստվում են մի շարք ուսումնասիրություններ իրականացնել, որի հիմնական բաղադրիչը ձիթապտղի յուղն է: Հիդրոքսիտիրիզոլը կարող է կանխել կրծքի քաղցկեղի զարգացումը: Բժիշկներն արդեն գիտեին, որ ձիթապտղի յուղը նվազեցնում է սրտի հիվանդությունների վտանգը, արյան բարձր ճնշումը եւ նույնիսկ ինսուլտը: Այժմ բացահայտվել են նաեւ դրա պոտենցիալ հակաքաղցկեղածին հատկությունները: Սահմանված է կրծքի հյուսվածքների վիճակի եւ քաղցկեղի միջեւ կապը, հյուսվածքների խտության նվազեցումը 1%-ով, իրականում կարող է մոտ 2%-ով նվազեցնել կրծքի քաղցկեղի առաջացման վտանգը: Մասնագետները մտադիր են ապացուցել, որ հիդրոքսիտիրիզոլը կարող է օգտագործվել որպես կրծքի հյուսվածքների խտությունը նվազեցնելու միջոց: Այնուամենայնիվ, դեռեւս հարկավոր է ստուգել, թե արդյոք այն առաջացնում է կողմնակի բարդություններ: Ենթադրվում է, որ ուսումնասիրություններին կմասնակցեն 100 կանայք: Յուրաքանչյուր հիվանդ կընդունի 25 մգ հիդրոքսիտիրիզոլ պարունակող մեկական դեղապատիճ`12 ամսվա ընթացքում: Ստուգումներ կիրականացվեն յուրաքանչյուր երեք ամիսը մեկ:

 

Картинки по запросу իթապտղի

Leave A Reply

Your email address will not be published.