Կենդանակերպի ամենահզոր կանայք
Ցուլ: Կենդանակերպի այս նշանի կին ներկայացուցիչներն իմաստուն են, նրանց պոտենցիալը կարող է դրսևորվել ցանկացած տարիքում: Ցուլերն առանձնանում են խելացիությամբ, համբերատար են, դիմացկուն: Ուշադիր են մանրուքների հանդեպ, շրջահայաց:
ճանաչել մարդկանց, ցանկացած մարդու հավատացնել ցանկացած բան: Մեծ ամբիցիաներ ունեն, որոնց պատճառով հաճախ են արտահայտվում բնավորության բացասական կողմերը:
Կարիճների հաջողության ճանապարհին հաճախ են մարդիկ տուժում: Դաժանորեն են վարվում թշնամիների հետ, երբեք չեն զղջում կատարած քայլերի համար:
Խոյ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների ուժը պայմանավորված է նրանց բնորոշ հատկություններով՝ համառություն, նպատակասլացություն, խորաթափանցություն, դիմացկունություն: Կին Խոյերը հեշտությամբ են լիդերի, կազմակերպչի դեր ստանձնում: Նրանց դուր է գալիս ղեկավարել: Փառասիրությունը Խոյերին հաճախ է հասցնում ղեկավար պաշտոնների:
Միևնույն ժամանակ՝ բարձր պաշտոն զբաղեցնելիս Խոյերը չեն կորցնում առողջ դատողությունը: Իշխանությունը չի արբեցնում նրանց, քանի որ Խոյերը համոզված են, որ այդպես էլ պետք է լիներ:
Ջրհոս: Ժամանակակից ուժեղ կնոջ դասական կերպար: Սիրում են ազատություն, ինքնաբավ են, գնահատում են իրենց ու ազատությունը: Նպատակներին հասնելու հստակ մարտավարություն ունեն: Առավելագույնս օգտագործելով իրենց պոտենցիալը՝ Ջրհոսները պայքարի կեղտոտ մեթոդների չեն դիմում: Բարձր ինտելեկտուալ կարողություններն ու արտասովոր մտածողությունը Ջրհոսներին վերածում են բավական վտանգավոր մրցակցի:
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները նաև խարիզմատիկ են: Հեշտությամբ են գրավում մարդկանց, տպավորություն գործում: