Նարե Գևորգյան.«Մեզ համար այդ տեսահոլովակի հետ կապված ցանկացած դետալ կարեւոր ու խորհրդանշական է»

0

Երգչուհի Նարե Գեւորգյանը ներկայացրել է իր նոր՝ «Մեր էրգիրը» տեսահոլովակը, որի մասին նա պատմել է Life.panorama.am-ին:

 

На данном изображении может находиться: 4 человека, люди улыбаются, люди стоят и на улице

«Երգի հեղինակը Գոռ Մեծոյանն է, ով շատ լավ ստեղծագործող է: Այս երգը նվեր է նրա կողմից, ինչի համար շատ շնորհակալ եմ: Երգի առաջին իսկ նոտաներից այն ինձ շատ դուր եկավ, եւ ես որոշեցի այն նվիրել Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին: Ի դեպ՝ այն արդեն իսկ երգել եմ տարբեր շրջագայությունների եւ միջոցառումների ժամանակ, եւ ի ուրախություն ինձ՝ «Մեր էրգիրն» արդեն իսկ սիրված է իմ հանդիսատեսի կողմից»,- պատմեց Նարեն:

На данном изображении может находиться: 1 человек, стоит

Խոսելով տեսահոլովակի մասին՝ երգչուհին պատմեց, որ բավականին մեծ աշխատանք է տարվել դրա շուրջ՝ այն նկարահանել են Հայաստանում, Արեւմտյան Հայաստանում եւ Լիբանանում:

 

На данном изображении может находиться: 3 человека, люди стоят, на улице и природа

«Այս երգն ու տեսահոլովակն ինձ համար շատ խորհրդանշական է, մենք մեծ աշխատանք ենք տարել դրա շուրջ եւ ընտրված կադրերն էլ յուրաքանչյուրը նպատակային են ու հատուկ խորհուրդ ունեն իրենց մեջ: Նկարահանումներ ենք ունեցել Հայաստանում՝ Սաղմոսավանքում, Արեւմտյան Հայաստանում, որտեղ մեզ մեկնել չհաջողվեց, բայց մեր լավ ընկերները կարողացան մեզ համար որոշ կադրեր նկարահանել, եւ Լիբանանում, որտեղ մեկնել էինք շրջագայության եւ մեկտեղ որոշեցինք այս տեսահոլովակիս համար որոշ կադրեր նկարահանել տեղի Անճար գյուղում, որտեղ հիմնականում հայեր են ապրում: Տեսահոլովակը որպես այդպիսին ռեժիսոր չունի, սա համատեղ աշխատանք էր իմ, պրոդյուսերիս՝ Արման Պետրոսյանի եւ օպերատոր Արթուր Օրդոյանի կողմից»,- նշեց նա՝ հավելելով, որ տեսահոլովակում նկարահանվել են «Prof Art Dance» ստուդիան՝ Տիգրան Մնոյանի ղեկավարությամբ:

Նարեն շեշտեց՝ գուցե շատերին թվա, թե ընտրել են ուղղակի գեղեցիկ վայրեր նկարահանումներն իրականացնելու համար, բայց իրականում վայրերի ընտրության հարցում շատ երկար են քննարկումներ ունեցել:

«Մեզ համար այդ տեսահոլովակի հետ կապված ցանկացած դետալ կարեւոր ու խորհրդանշական է»,- ընդգծեց երգչուհին՝ հավելելով, որ հայրենասիրական երգեր կատարելիս յուրահատուկ պատասխանատվությամբ է մոտենում.

«Նման երգերը երբեք կոմերցիոն նպատակների չեմ ծառայեցրել ու չեմ ծառայեցնի: Ես սիրում եմ իմ հայրենիքը եւ մեծ հպարտությամբ եմ դրանք կատարում»,- նկատեց Նարեն:

Տեսահոլովակում Նարեն ներկայանում է հայկական էլեմենտներով հարուստ կերպարներով: Նրա խոսքով՝ աշխատել է ոճաբաններ Մանե Ավանեսյանի (Violeta fashion ) եւ Թելման Խաչատրյանի հետ:

 

На данном изображении может находиться: 1 человек, на улице и природа

«Տպավորություն է թե տարազով եմ, բայց դրանք տարազներ չեն, մենք պարզապես հայկական մոտիվներով ենք փորձել կերպարները ստանալ: Կարծում եմ՝ հաջողվել է գեղեցիկ ու երգին համահունչ կերպարներ ստեղծել»,- նկատեց նա:

Հետաքրքրվելով, թե առաջիկայում ինչ ծրագրեր ունի երգչուհին, նշեց, որ արդեն իսկ մի շարք հրավերներ ունի թե Հայաստանում, թե դրա սահմաններից դուրս, իսկ հունվարի 28-ին կներկայացնի իր հաջորդ տեսահոլովակը՝ նվիրված հայոց բանակին:

Leave A Reply

Your email address will not be published.