Թողարկվել է Լինդսի Լոհանի նոր ռեալիթի շոուի առաջին թրեյլերը
32-ամյա Լինդսի Լոհանի ակումբային կյանքը եռում է։ Սակայն այժմ դերասանուհին ոչ միայն զվարճանում է ակումբներում մինչև առավոտ, այլ այն դարձրել է բիզնես։ Ամռանը հայտնի դարձավ, որ դերասանուհին մտադիր է սկսել ռեալիթի շոու MTV-ով, իսկ նկարահանումների վայր դարձնել Հունաստանի Միկոնոս կղզու Lohan Beach Club-ը։
Ահա արդեն համացանցում են հայտնվել նախագծի նոր կադրերն ու հայտնի է դարձել պրեմիերայի օրը։
Lohan Beach House-ը կլինի Լոհանի երրորդ բիզնես նախագիծը Հունաստանում․ նա արդեն բացել է Lohan ակումբը Աթենքում ու Lohan Beach House Rhodes հանգստի կենտրոնը Հռոդոս կղզում։
Աղբյուրը ՝ Life Panarama.am