Արքայազն Հարրին ու արքայազն Ուիլյամը վիճել են Մեգան Մարքլի պատճառով
Քենսինգտոնյան պալատի պաշտոնական մեկնաբանությունը Քեյթ Միդլթոնի ու Մեգան Մարքլի միջև կոնֆլիկտի մասին վերջ չդրեց ԶԼՄ-ներում այդ թեմայի քննարկումներին։ Աղբյուրները շարունակում են շփվել լրագրողների հետ ու մանրամասներ հայտնել։
Ըստ Daily Mail-ի, Սասեքսի դքսուհին գոհ չէ ոչ միայն Քեյթ Միդլթոնից, այլ նաև նրա ամուսնուց՝ արքայազն Ուիլյամից։ Օրերս բրիտանական թերթը հայտնել էր, որ Հարրիի հարսանիքից առաջ Ուիլյամը մտահոգություն էր հայտնել նրա ընտրության վերաբերյալ։
«Քեմբրիջի դուքսն ու դքսուհին զգում էին, որ Մեգանի ու Հարրիի հարաբերությունները շատ արագ են զարգանում ու Ուիլյամը հատկապես անհանգստանում էր ու այդ մասին հայտնել էր Հարրիին»,-ասել է աղբյուրը։
Արքայադուստր Դիանայի մահից հետո նրա որդիները շատ ավելի էին մտերմացել ու միշտ հասկանում էին միմյանց։ Սակայն Հարրին չի հասկացել եղբոր ընտրությունը՝ հարսնացուի ընտրության հարցում։ Նշվում է, որ Հարրիին վիրավորել է այդ զրույցը։
Աղբյուրը ՝ Life Panarama.am