Մարադոնան խստորեն քննադատել է Սուպերկլասիկոն Մադրիդում անցկացնելու գաղափարը

0

Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ, իսկ ներկայում մեքսիկական «Դորադոս» ակումբի գլխավոր մարզիչ Դիեգո Արմանդո Մարադոնան դժգոհություն է հայտնել Լիբերտադորեսի գավաթի եզրափակիչ երկրորդ հանդիպումը Մադրիդում անցկացնելու վերաբերյալ: Նա մեղադրել է նաև Արգենտինայի նախագահին անվտանգության միջոցառումների ոչ պատշաճ կազմակերպման համար:

 

Image result for MARADONA libertadores

«Գրո՛ղը տանի, ի՞նչ պետք է ես անեմ, եթե իմ ընտանիքը ցանկանա դիտել եզրափակիչը: Գիտե՞ք դուք արդյոք, թե ինչ արժե դեպի Մադրիդ թռիքչի տոմսը: Պարզապես անհրաժեշտ էր ապահովել անվտանգությունը, որպեսզի հանդիպումը կայանար այնտեղ, որտեղ և նախատեսվում էր» ,- Մարադոնայի խոսքերն է մեջբերում Ole-ն:

Հիշեցնենք, որ «Բոկա Խունիորս»-«Ռիվեր Փլեյթ» հանդիպումը պետք է տեղի ունենար Բուենոս Այրեսի լեգենդար «Բոմբոներա» ստադիոնում, սակայն խաղից առաջ տեղի ունեցած զանգվածային անկարգությունների պատճառով խաղը հետաձգվեց:

Աղբյուրը ՝ VNEWS

Leave A Reply

Your email address will not be published.