Սուրեն Շահվերդյանը նշանակվել է Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար

0

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրեն Վիգեն Չալդրանյանը թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում է նշանակել բեմադրիչ, ռեժիսոր Սուրեն Շահվերդյանին:

 

Похожее изображение

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին նոյեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց թատրոնի դերասան, բեմադրիչ Դավիթ Հակոբյանը:

Սուրեն Շահվերդյանը ծնվել է 1977 թվականին  Վանաձորում: 1994-1999 թվականներին սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսուրայի բաժնում: Որպես դիպլոմային աշխատանք բեմադրել է Թենեսի Ուիլյամսի «Տրամվայ. Ցանկությունը» Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: 2000 թվականին այս ներկայացումը մասնակցել է Լիտվայի Կլայպեդա քաղաքում անցկացվող «Շերմուկշնիս» փառատոնին և արժանացել մրցանակի: 2002-ին, պարտադիր ծառայությունն անցնելուց հետո, Սուրեն Շահվերդյանը Սունդուկյանի անվ. թատրոնում բեմադրել է «Բուրատինոյի արկածները» մանկական ներկայացումը: 2002 թվականից մինչև հիմա Հայկական երկրորդ հեռուստաալիքով վարում է «Չէին սպասում», իսկ 2012-ից՝ նաև «Քաղցած սպասում էին» հաղորդումները:

Leave A Reply

Your email address will not be published.