Շակիրայի ամուսնուն տուգանել են 48 հազար եվրոյով և զրկել վարորդական իրավունքից
Լատինամերիկյան հայտնի երգչուհու՝ Շակիրայի ամուսինը վարորդական իրավունքի խախտման համար լուրջ «պատիժ» կկրի:
Ժերար Պիկեն հայտնվել է սկանդալի կենտրոնում: Ոստիկանները ֆուտբոլիստին ձերբակաել են Իսպանիայում՝ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար: Հիմա նա պարտավորվում է 48 հազար եվրո տուգանք վճարել:
Բացի այդ նրան նաև զրկել են վարորդական իրավունքից և նա այն նորից ստանալու համար պետք է հանձնի բոլոր քննությունները: Նշվում է նաև, որ Պիկեն այդ ամենից, մեղմ ասած, լավ է պրծել՝ նրան 6 տարի ազատազրկում էր սպասվում:
Աղբյուրը ՝ Vesti.am