Հռոմի Պապի օգնականն այցելել է Միխայել Շումախերին
Հռոմի Պապի օգնական Գեորգ Հենսվայնն այցելել է «Ֆորմուլա-1»-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերին: Հենսվայնը խոստովանել է, որ հանդիսանում է ավտոարշավորդի երկրպագուն և պատմել է այցելության մանրամասները: Այս մասին հայտնում է գերմանական «Bild» պարբերականը:
«Սկզբում խոսեցի Միխայելի կնոջ` Կարինա Շումախերի հետ, իսկ հետո մարզիկի մոր: Հետո ֆիզիոթերապևտը Միխայելին բերեց հյուրասենյակ: Ներկայացա և խոստովանեցի, որ տարիներ շարունակ հանդիսանում եմ նրա գաղտնի երկրպագուն, հաճախ եմ դիտել Շումախերի մասնակցությամբ մրցաշարեր և միշտ հիացել եմ նրա վարպետությամբ:
Սեղմեցի նրա ձեռքը, որը տաք էր: Երբեմն հպումը կարող է քեզ տալ այնպիսի զգացողություններ, որոնք անհնար է բառերով բացատրել: Հիվանդ մարդու ձեռքը սեղմելը քրիստոնեական արարք է, որն արտահայտում է մխիթարություն և մտերմություն` նրա նկատմամբ: Դա ինձ համար շատ կարևոր էր»,- պատմել է Հենսվայնը:
Աղբյուրը ՝ Panarama.am SPORT