Էյֆելյան աշտարակից մի հատված վաճառվել է 169 հազար եվրոյով
Էյֆելյան աշտարակի աստիճանի մի հատված աճուրդում վաճառվել է 169 հազար եվրոյով։ Եվրանյուզի հաղորդմամբ, լոտը բաժին է հասել Մերձավոր Արևելքից կոլեկցիոների։ Նրա անունը չի հրապարակվում։ Հատվածի բարձրությունը շուրջ 4,5 մետր է, քաշը՝ 900 կիլոգրամ։ Ավելի վաղ այն եղել է զսպանակաձև աստիճանի մի մասը, որn աշտատարկի երկրորդ և երրորդ հարկերը միացրել է իրար։
Էյֆելյան աշտարակը վեր է խոյացել 1889թվականին: Հենց սկզբից էլ այն քննադատվել է ֆրանսիացի մի շարք առաջատար արվեստագետների և մտավորականների կողմից իր դիզայնի համար, սակայն ժամանակի ընթացքում այն դարձել է և՛ Ֆրանսիայի համաշխարհային տարբերանշանը, և՛ աշխարհի ամենաճանաչված կառույցներից մեկը։ Այն ունի 324 մետր բարձրություն (1,063 ֆուտ):
Աղբյուրը ՝ Life Panarama.am