Յուրա Մովսիսյանը մնաց առանց ակումբ
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյան հեռացել է «Չիկագո Ֆայրից»: Ակումբը 31-ամյա ֆուտբոլիստի հետ խզել է պայմանագիրը: Այս մասին հայտնում է ՄԼՍ-ը ներկայացնող ամերիկյան թիմի մամուլի ծառայությունը:
Մովսիսյանն այս տարվա սեպտեմբերին էր միացել «Չիկագո Ֆայրին», որի կազմում մասնակցել էր ընդամենը 4 հանդիպման: Ակումբը Մովսիսյանից բացի խզել է պայմանագրերը ևս 6 ֆուտբոլիստի հետ: