Հայտարարվել են ամերիկյան հեռուստատեսության ամենահարուստ հաղորդավարները

0

Forbes հանդեսը կազմել Է ամերիկյան հեռուստատեսության ամենաբարձր վարձատրվող հաղորդավարների ցուցակը: Վարկանիշը հրապարակված Է հրատարակության կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Ցուցակը գլխավորել Է փաստաբան Ջուդիթ Շեյնդլինը, որը հանդիսատեսներին հայտնի Է որպես «Դատավոր Ջուդի» ծրագրի հաղորդավարուհի: Նրա տարեկան աշխատավարձը գնահատվում Է 147 մլն դոլար: Տարեկան եկամտով երկրորդը դարձել Է «Էմմի» մրցանակի բազմակի դափնեկիր Էլեն Դեջեներեսը, որը 2003 թվականից վարում Է սեփական շոուն: Նրա վաստակած գումարը կազմել Է 87,5 մլն դոլար:

 

Картинки по запросу judit shendli

 

Ցուցակի երրորդ հորիզոնականում հանգրվանել Է ժողովրդականություն վայելող ամերիկացի հոգեբան Ֆիլ Մաքգրոուն՝ «Դոկտոր Ֆիլ» հեռուստատեսային ծրագրի աստղը: Նա վաստակել Է 77,5 մլն դոլար:

Հնգյակը եզրափակում են American Idol-ի հաղորդավար Ռայան Սիքրեսթը (74 մլն դոլար) եւ կատակերգու Սթիվ Հարվին (44 մլն դոլար): Forbes-ը հեռուստահաղորդավարների եկամուտները գնահատել Է 2017 թվականի հուլիսի 1-ից մինչեւ 2018 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակաշրջանում: Եկամուտների գնահատումները հիմնված են Nielsen-ի (մարկետինգային ընկերություն), Box Office Mojo-ի (կայք, որը հետեւում Է կինովարձույթի դրամամուտքերին) եւ IMDB-ի (աշխարհի խոշորագույն կինեմատոգրաֆիական բազան), ինչպես նաեւ ճյուղի ներկայացուցիչների հետ հարցազրույցների տվյալների հիման վրա:

Leave A Reply

Your email address will not be published.