Կետային մերսումը սուր գլխացավերի դեմ
Սուր գլխացավերի ժամանկ, պետք չէ շտապել դեղահաբ օգտագործել: Դեղատուփը մի կողմ եք դնում և անցնում եք մերսման գործընթացին: Այն իրենից ներկայացնում է պարզ, բայց միևնույն ժամանկ արդյունավետ գործընթաց:
Անհրաժեշտ է մերսել մատների ծայրերը, առանձին-առանձին, յուրաքանչյուրը 30 վայրկյան: Հետո պետք է մերսել ոտքերի մատների ծայրերը: Այս պարզ միջոցը ոչ միայն դադրեցնում է գլխացավը, այլ նաև սրտխառնոցը:
Եթե գլխացավը չի դադարում, պետք է սկսել մերսել աչքերի քունքային հատվածը կամ աչքերից երկու սանտիմետր հեռավորության վրա: Դա պետք է տևի 3 րոպե: Պետք է միջնամատով շրջանաձև շարժումներով մերսել 5 վայրկյան, հետո՝ հակառակ ուղղությամբ: Եվ կրկնել մինչև 6 անգամ:
Այնուհետև պետք է մոտ 3 րոպե մերսել գլխի ճակատային հատվածի շրջակայքը: Դրանից հետո` ականջի բլթակի հետևի կողմից գանգի ստորին մասը:
Կետային մերսումն օգնում է արագ ազատվել տհաճ գլխացավից և մեր օրգանիզմը զերծ է մնում դեղի ավելորդ օգտագործումից: