Էլթոն Ջոնը համերգը չեղյալ Է հայտարարել դրա սկսվելուց մի քանի րոպե առաջ

0

Բրիտանացի կոմպոզիտոր, երգիչ եւ դաշնակահար Էլթոն Ջոնը Ֆլորիդայում համերգի սկսվելուց բառացիորեն մի քանի րոպե առաջ այն չեղյալ Է հայտարարել ականջի ինֆեկցիոն բորբոքման պատճառով: Նոյեմբերի 28-ին այս մասին հայտնել Է բրիտանական The Independent թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Похожее изображение

«Մենք ափսոսանքով հայտարարում եք, որ Էլթոն Ջոնն ականջի վարակի պատճառով այսօր չի կարողանա ելույթ ունենալ»,- ասված Է շոուի կազմակերպիչների հայտարարության մեջ:- Օռլանդոյում հետաձգված (համերգի) օրը կհայտարարվի մոտ ապագայում, ուստի, խնդրում ենք, պահպանեք տոմսերը»: Ջոնը պետք Է Ֆլորիդայում ելույթ ունենար Yellow Brick Street հրաժեշտի եռամյա համաշխարհային շրջագայության, որը բաղկացած Է 300 համերգներից, ամերիկյան փուլում: Համաշխարհային շրջագայությունը, որը կընդգրկի հինգ մայր ցամաքները, սկսվել Է սեպտեմբերի 8-ին Փենսիլվանիայում, իսկ կավարտվի 2021 թվականին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Leave A Reply

Your email address will not be published.