«Ալաշկերտի» դարպասապահի ռեկորդային ցուցանիշները
Անառիկ պահելով սեփական դարպասը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 17-րդ տուրի` «Բանանցի» դեմ խաղում (1:0), «Ալաշկերտի» դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը 6-րդ անընդմեջ «չոր» հանդիպումն է անցկացրել: 29-ամյա սերբ ֆուտբոլիստը գոլ բաց չի թողել 563 րոպե շարունակ և գերազանցել է ընթացիկ առաջնության ռեկորդային ցուցանիշը:
Չանչարևիչն ընդգրկվել է դարպասապահների խորհրդանշական «500-ի ակումբում»՝ դառնալով 20-րդ անդամը: Օգնյենի արդյունքը լավագույնն է նաև «Ալաշկերտի» դարպասապահների մեջ: Փորձառու սերբ դարպասապահը գերազանցել է Արսեն Բեգլարյանի ռեկորդային ցուցանիշը (536 րոպե), որը նա սահմանել էր 2016/2017 թթ. առաջնությունում:
Աղբյուրը ՝ Panarama.am SPORT