Չինաստանում «գտել են» երկրի ամենագեղեցիկ հանցագործին
Չինական Մյանյան քաղաքում հետախուզություն են հայտարարել 19-ամյա Ցինչեն անունով աղջկա նկատմամբ: Նրա լուսանկարը հրապարակել են տեղի ոստիկանության պաշտոնական կայքում:
Քաղաքի բնակիչները, տեսնելով աղջկա լուսանկարը, սկսել են քննարկել ոչ թե նրա արարքը, այլ արտաքինը: Բուռն քննարկման պատճառը աղջկա գեղեցկությունն է: Չինացիները համոզված են, որ Ցինչենը Չինաստանի «ամենագեղեցիկ հանցագործն» է:
19-ամյա չինուհին դրամաշորթությամբ զբաղվող հանցավոր խմբավորման անդամ է: Նրա ընկերներից մի քանիսին ձերբակալել են, սակայն Ցինչենին հաջողվել է թաքնվել, և ոստիկանությունը փնտրում է նրան:
Համացանցի օգտատերերը գրել են, որ աղջիկը շատ ավելի մեծ գումարներ կվաստակեր, եթե մոդել կամ դերասանուհի դառնար, քանի որ ունի բոլոր անհրաժեշտ տվյալները..
Աղբյուրը ՝Life Panarama.am