Մելանյա Թրամփն անցել է իր ամենասիրելի գործին. Սպիտակ տունը դիմավորում է 2019-ը (լուսանկարներ)
Աշխարհի տարբեր անկյուններում արդեն մեկնարկել են ամանորյա միջոցառումները, զարդարվում են ամենատարբեր բնակավայրեր ու կառույցներ:
ԱՄՆ-ի առաջին տիկինն այս տարի արդեն անցել է իր ամենասիրելի գործին՝ Սպիտակ տան ձեւավորմանը: Հայտնի է, որ Մելանյա Թրամփի ամանորյա զարդարանքներն ամենաճաշակովներից ու գեղեցիկներից են համարվում աշխարհում:
Այս տարի զարդարանքի հիմնական գույն է ընտրվել կարմիրը, նախորդ տարի Սպիտակ տան գլխավոր գույնը սպիտակն էր:
ԱՄՆ-ի նախագահական զույգն արդեն դիմավորել է երկրի թիվ 1 եղեւնին, դիզայներական մի ամբողջ խումբ է աշխատում Սպիտակ տան յուրաքանչյուր սենյակի ձեւավորման համար:
«Մելանիա Թրամփի զարդարած Սպիտակ տունը փայլում է հայրենասիրության ոգով», — ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ:
Աղբյուրը նշում է, որ Սպիտակ տան յուրաքանչյուր դահլիճ զարդարված է յուրահատուկ ոճով և նվիրված է որևէ անձի կամ իրադարձության: Սուրբծննդյան իտերիերի գլխավոր գույներն են՝ կարմիրը, կապույտը և ոսկեգույնը:
Սուրբծննդյան տոնի կապակցությամբ դեկտեմբերին Սպիտակ տունը կանցկացնի ավելի քան 100 միջոցառում, կընդունի ավելի քան 30 հազար այցելու:
Աղբյուրը ՝armtimes.com