Մեգան Մարքլի մայրն ապրելու է դստեր և արքայազն Հարրիի հետ
Շուտով Մեգան Մարքլն ու արքայազն Հարրին տեղափոխվելու են նոր առանձնատուն: Նրանց հետ է ապրելու նաև Մեգան Մարքլի մայրը՝ 62-ամյա Դորիա Ռագլանդը:
Դորիան վերջերս ԼոսԱնջելեսից Լոնդոն է տեղափոխվել՝ դստերը մոտ լինելու համար, իսկ առաջիկայում ապրելու է նրա հետ և հոգ է տանելու Մեգանի ու Հարրի ապագա երեխայի մասին: Ծնողներն իրենք են որոշել ապագա փոքրիկի դաստիարակությունը Դորիային վստահել:
Առանձնատունը, ուր տեղափոխվելու են Մեգանն ու Հարրին, բավականին մեծ է և 10 ննջասենյակ ունի: Դորիա Ռագլանդին տանն առանձին հատված են տրամադրելու, որ նա իրեն հարմարավետ զգա:
Աղբյուրը ՝ Life Panarama.am