Կարմիր գիծ` ընդդեմ կանանց բռնության
Իտալիայի ֆուտբոլի առաջնության 13-րդ տուրի բոլոր հանդիպումներում ֆուտբոլիստներն ու մրցավարները խաղադաշտ են դուրս եկել դեմքի վրա կարմիր գծեր քաշած: Դա եղել է բողոքի ակցիա` ընդդեմ կանանց բռնության:
Ակցիան կայացել է «WeWorld Onlus»-ի հետ համատեղ: Այն բարեգործական կազմակերպություն է, որը պայքարում է կանանց և երեխաների իրավունքները պաշտպանելու համար: