Ջասթին Բիբերը հայտարարել է, որ փորձում է նմանվել Հիսուս Քրիստոսին

0

Կանադացի փոփ երգիչ Ջասթին Բիբերը հայտարարել է, որ փորձում է նմանվել Հիսուս Քրիստոսին, այդ մասին երգիչը գրել է Instagram-ի իր էջում:

Բիբերն ընդգծել է, որ առաջին անգամ է ԱՄՆ-ում պետական տոն համարվող Գոհաբանության օրն անցկացնում ամուսնացած տղամարդու կարգավիճակում, ապա հավելել, որ ընտանեկան կյանքը միշտ չէ հեշտ տրվում, սակայն ինքը փորձում է համբերատար և անձնազոհ լինել, ինչպես Հիսուս Քրիստոսը:

«Յուրաքանչյուր օր ես սովորում եմ ավելի նմանվել Նրան՝ լինել համբերատար, բարի, անձնազոհ…»,- գրել է երգիչը:

Հիշեցնենք, որ կանադացի երգիչը և սուպերմոդել Հեյլի Բոլդուինն ամուսնացել են այս տարվա սեպտեմբերին:

 

Похожее изображение

Աղբյուրը ՝ magnis.news

Leave A Reply

Your email address will not be published.