Նոյեմբերի 20-26-ը մայրաքաղաքում ծնվել է 407 երեխա
Նոյեմբերի 20-26-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 42130 քաղաքացի: Նույն ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 407 երեխա՝ 218 տղա, 189 աղջիկ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն