Հաբիբ Նուրմագոմեդով. «Մենամարտից առաջ իմ վախերը կայանում էին նրանում, որ մտածում էի` միայն թե մեզանից ոչ-ոք վնասվածք չստանա»
Ռուսաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Հաբիբ Նուրմագոմեդովն անդրադարձել է իռլանդացի Քոնոր Մակգրեգորի հետ մենամարտին, որը տեղի էր ունեցել հոկտեմբերի 6-ին` Լաս Վեգասում: Հաբիբը հաղթել էր 4-րդ ռաունդում` կիրառելով խեղդող հնարք:
«Մենամարտից առաջ իմ վախերը կայանում էին նրանում, որ մտածում էի` միայն թե մեզանից ոչ-ոք վնասվածք չստանա, իսկ այն, ինչ խոսում էր Մակգրեգորը, ինձ չէր անհանգստացնում: Շները կարող են հաչել առյուծի վրա, բայց դրանից ի՞նչ օգուտ: Կարո՞ղ էի նրան պարտվել: Այո, բոլորը կարող են պարտվել, հարցն այն է, թե ինչպես: Երբեք չէի հանձնվի:
Կարո՞ղ ենք ընկերանալ Քոնորի հետ, ամեն ինչ հնարավոր է, ինչու ոչ, թեև մենամարտից հետո նրա հետ չեմ հանդիպել և դրա կարիքն էլ չկա: Մարտից հետո կայացած ծեծկռտուքի մասին կասեմ հետևյալը. եթե ես լինեի դիտորդի կարգավիճակում, իհարկե, դեմ եմ, բայց եթե այդպիսի իրավիճակ կրկին ստեղծվի, կանեմ նույնը»,- ասել է Նուրմագոմեդովը:
Աղբյուրը ՝Panarama.am SPORT