Դատարանը Ջոլիի ու Փիթի հարցը կքննարկի դեկտեմբերի 4-ին

0
Նախկին ամուսիններ Անջելինա Ջոլին ու Բրեդ Փիթը երկար ժամանակ է, որ փորձում են ամուսնալուծվել, սակայն նրանք դեռևս չեն ստորագրել բաժանման փաստաթղթերը։ Պատճառը նրանց երեխաներն են, քանի որ Հոլիվուդյան աստղերը չեն կարողանում «կիսել» իրենց 6 երեխաներին ու նրանց համար Ջոլին ու Փիթը պատրաստ են գնալ կոմպրոմիսի։

Картинки по запросу jolie pitt

Սկզբում ԶԼՄ-ները հայտնում էին, որ Փիթն ուղղակի խնդրում էր Ջոլիին համաձայնության գալ երեխաների հարցում առանց դատարանի միջամտության, որը կարող էր բացասական ազդեցություն ունենալ երեխաների հոգեբանական վիճակի վրա։ Հետո պարզվեց, որ Ջոլին դեմ չէ այսպիսի զարգացումներին, նա ևս գտնում էր, որ կարող են նախկին ամուսնու  հետ համաձայնության գալ երեխաների հարցում։

Похожее изображение

«Ջոլին ու Փիթը պատրաստ են գնալ ցանկացած փոխզիջման, միայն թե արագ ավարտվեն դատական նիստերն ու հանդիպումները, քանի որ նրանք ևս հասկանում են, որ դատական պրոցեսները բացասաբար են ազդում երեխաների հոգեկան վիճակի վրա»,-ասել է աղբյուրը։

Картинки по запросу jolie pitt

Հայտնի է, որ դատարանը Ջոլիի ու Փիթի հարցը կքննարկի դեկտեմբերի 4-ին։ Այդ ժամանակ էլ պարզ կլինի, թե ինչպիսի համաձայնության են եկել նրանք։

Աղբյուրը ՝ Life Panarama.am

Leave A Reply

Your email address will not be published.