Այսօր Արցախյան ազատամարտի հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է
Այսօր Արցախյան ազատամարտի հերոս Մոնթե Մելքոնյանի` Ավոյի ծննդյան օրն է։
ԼՂՀ պաշտպանության բանակի Մարտունու շրջանի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար, ՀՀ ազգային հերոս, Արցախի հերոս, «Հայրենիքի համար» (ՀՀ), ԼՂՀ «Ոսկե արծիվ» և «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանների ասպետ, հրապարակախոս, հնագետ, փոխգնդապետ Մոնթե Մելքոնյանը ծնվել է 1957թվականի նոյեմբերի 25-ին, ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքից ոչհեռու՝ Վայսեյլի ավանում։ Արտասովոր ընդունակությունների տեր, 12 տարեկանում (այդ տարիքում է նա իմացել իր հայ լինելու մասին) ծնողների հետ 15-ամյա տղանճանապարհորդություն է կատարել Եվրոպայի, Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի 41քաղաքներում։ Եղել է Արևմտյան Հայաստանում, իր պապերի տանը…
Ուսումնասիրել է 1915 թվականի եղեռնի պատմությունը։
1973թ. նրան ուղարկել են Ճապոնիա սովորելու։ Մեկ ու կես տարում Օսակա քաղաքիվարժարանն ավարտելուց հետո անցնում է Հարավային Կորեա, աշակերտում բուդդայականվանականի։ Ապա անցնում է Վիետնամ. նրա լուսանկարչական ապարատը երևակում է այնտեղ մոլեգնող պատերազմը։ Վերադառնում է Ամերիկա՝ լիովին տիրապետածճապոներենին ու կարատեի մարտարվեստին։
1975 թվին գերազանց ավարտել է Մաունթ Ուիթնիի միջնակարգ դպրոցը։ 20 տարեկանումընդունվում է Կալիֆոռնիայի Բըրքլիի համալսարանը։ Բացարձակ ընդունակությունների տեր՝ նա չորս տարվա դասընթացն ավարտում է կրկնակի տիտղոսով՝ ստանալով հնագիտության և ասիական պատմության մասնագետի վկայականներ։ Համալսարանում ուսանելու տարիներին հիմնում է «Հայ ուսանողական միություն» և կազմակերպում ցուցահանդես նվիրված Մեծ եղեռնին։
Մոնթեի ավարտական թեզը նվիրված էր Վանի թագավորության ժայռափորդամբարանների ուսումնասիրությանը. թեզը պաշտպանում է 1978 թվին։ Արժանանում է կրթաթոշակի՝ Օքսֆորդի համալսարանում դոկտորական պաշտպանելու համար։ Սակայն Մոնթեն Անգլիա չի մեկնում, նա գնում է Արևմտյան Հայաստան՝ Վասպուրականի ժայռափոր դամբարանները և կացարանները չափագրելու և ուսումնասիրելու համար։
Մոնթե Մելքոնյանի արտահայտած մտքերը այսօր շատերի համար կարգախոս են դարձել․