Հրաշագործ ըմպելիքներ, որոնք կօգնեն պայքարել մրսածության դեմ
1. Տաք թեյ՝ մեղրով և կիտրոնով
Եթե մրսել եք, առաջին հերթին պատրաստեք թույլ սև կամ կանաչ թեյ, ավելացրեք 1 թ/գ մեղր և կիտրոնի մի քանի շերտ:
2. Տաք կաթ՝ հանքային ջրով
Եթե Ձեզ մոտ հազ է սկսվել, պատրաստեք տաք կաթ՝ հանքային ջրով: Այս ըմպելիքը կնպաստի բորբոքման հեռացմանը:
3. Կաթը՝ սխտորով
Այս արտակարգ միջոցը կօգնի Ձեզ վերականգնվել մեկ գիշերվա ընթացքում: Տաք կաթի մեջ պետք է ավելացնել սխտորի հյութի 10 կաթիլ և խմել գիշերը:
4. Ազնվամորու թեյ՝ լորենու ծաղիկներով
Լորենու չոր ծաղիկներից թեյ պատրաստեք, ավելացրեք չոր հատապտուղներ և ազնվամորու տերևներ: Թողեք՝ 30 րոպե թրմվի: Եթե թարմ հատապտուղներ չկան, ազնվամորու մուրաբա նույնպես կարելի է օգտագործել:
Աղբյուրը ՝ 168.am