Արքայազն Չառլզը հայտնել է, թե ինչ անուն կարող են տալ Հարրին և Մեգան Մարքլը իրենց ապագա երեխային
Արքայազն Հարրին ու Մեգան Մարքլը գաղտնի են պահում իրենց ապագա երեխայի անունը, իսկ երկրպագուները շարունակում են գուշակել, թե ինչպես կարող են երջանիկ ծնողներն անվանակոչել իրենց փոքրիկին: Լռությունը խախտել է արքայազն Չառլզը: Նա լրագրողներին երեխայի անվան հավանական տարբերակներն է հայտնել:
«Իմ որդին պատմում էր, որ երբ Մեգանի հետ ճանապարհորդում էր Ավստրալիայում, երկրպագուները բազմաթիվ անուններ էին առաջարկում իրենց: Այդ անունների շարքում են նաև Քայլին և Շեյնը », ասել է 70-ամյա արքայազն Չառլզը:
Լրատվամիջոցները գրում են, որ եթե Հարրին ու Մեգանը իրականում որոշեն իրենց դստերը Քայլի կամ Շեյն անվանել, դա արարողակարգի խախտում կլինի: Արքայական ընտանիքի ավանդույթների համաձայն՝ Հարրին ու Մեգանը պարտավոր են փոքրիկին այնպիսի անուն տալ, որը կապ ունի արքայական ընտանիքի պատմության ու արմատների հետ:
Աղբյուրը ՝ Life Panarama.am