Ինչ թեյ են խմում աշխարհի տարբեր երկրներում
Թեյ սիրում են ամբողջ աշխարհում:
Իսկ պատկերացումներն այն մասին, թե ինչպես ճիշտ պատրաստել, պատշաճ կերպով մատուցել եւ խմել, միանգամայն տարբեր են:
Ճապոնիա
«Մատչա» թեյը պատրաստվում է բարձրորակ կանաչ թեյի մանրացված տերեւներից:
Հնդկաստան
Լուսանկարում «Դարջիլինգ» թեյն է, որն աճում է Հնդկաստանի լեռնային մասում` Հիմալայներում.
Մեծ Բրիտանիա
Բրիտանացիները սիրում են սեւ թեյին ավելացնել կաթ:
Տիբեթ
Տիբեթական թեյը պատրաստում են կաթով, կարագով եւ աղով: Այն ունի դառը համ:
Մարոկկո
Այստեղ շատ են սիրում խմել կանաչ թեյ անանուխով:
Հոնկոնգ
Թեյին ավելացնում են խտացրած կաթ, իսկ մատուցում են այն սառը վիճակում կամ սառույցի խորանարդիկներով:
Թայվան
Այս թեյը մատուցվում է եւ տաք, եւ սառը վիճակում, իսկ ամենակարեւորը տապիոկի գնդիկներն են:
ԱՄՆ
Այստեղ սիրում են սեւ թեյ շաքարով եւ կիտրոնով: Նրբահամ լինելու համար ավելացնում են սոդա.
Ռուսաստան
Ամենասիրելին սեւ թեյն է եւ ավելի թունդ:
Թաիլանդ
Այստեղ թեյը պատրաստում են թաիլանդական տարբեր խոտաբույսերով, կաթով եւ սառույցով:
Չինաստան
Չինացիների սիրելի թեյը «Puer»-ն է:
Եգիպտոս
Այստեղ սիրում են սեւ, ոչ քաղցր թեյ: Հարսանիքներին մատուցում են հիբիսկուսի թեյ:
Արգենտինա
Արգենտինացիները սիրում են mate, որը հարուստ է վիտամիններով եւ հակաօքսիդանտներով:
Հարավային Աֆրիկա
Այստեղ խմում են Rooibos թեյը` վառ կարմիր, նուրբ ու քաղցր համով:
Աղբյուրը ՝ ԳԱԼԱ