Լևոն Շարաֆյան. «Փաշինյանը ի՞նչ է անում. Խաբում է ժողովրդին»

0

1.in.am-ը գրում է՝

– Պարոն Շարաֆյան, ինչպե՞ս եք գնահատում հեղափոխությունից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակը։

– Ես բավական հեռացել եմ այդ ամենից և չեմ կարող գնահատական տալ, որովհետև իմ կարծիքը ժողովրդի կարծիքին չի համընկնի, ինձ կսարքեն ժողովրդի թշնամի։ Ես չեմ կարող կիսել ժողովրդի կարծիքը, որովհետև ես ունեմ իմ կարծիքը, որը չեմ ուզում բարձրաձայնել։ Հազար ու մի աղբ կթափեն իմ հասցեին, որը չեմ ուզում, թեև թքած ունեմ դրա վրա։ Ես վարվող կադրային քաղաքականությունը չեմ հասկանում, միգուցե ամբողջ ժողովուրդը ճիշտ է, ես սխալ եմ։

– Ամեն դեպքում, իշխանությունները բոլոր հայերին կոչ են անում վերադառնալ Հայաստան։

– Գանք Հայաստան, ի՞նչ անենք, գանք որպես գլխաքանա՞կ։ Ես Հայաստանում տուն-տեղ ունեի, ամեն ինչ ունեի, քանդվեցի, եկա Ամերիկա։ Հիմա էստեղ տուն-տեղ եմ ստեղծել, հիմա սա քանդեմ, գամ Հայաստան, նորից զրոյի՞ց սկսեմ։ Ես 72 տարեկան մարդ եմ, այդքան ժամանակ չունեմ, որ տուն-տունիկ խաղամ։

 

Картинки по запросу levon sharafyan

– Հիմա «Հայաստան» հիմնադրամը ԱՄՆ-ում «Հեռուստամարաթոն» է կազմակերպում։ Դուք մասնակցելո՞ւ եք։

– Ոչ, չեմ մասնակցելու։ Ես շատ եմ մասնակցել և խաբված եմ եղել։ Ես հետո հասկացել եմ, թե այդ հիմնադրամի փողերն ուր են գնացել։ Հիմա էլ չգիտեմ՝ ուր կգնան։ Ես նախկինում բոլոր մարաթոններին մասնակցել եմ, բայց վերջին 2-3-ին չեմ մասնակցել։

– Բայց հիմա ասում են, որ իրավիճակ է փոխվել, հաշվետվողականություն է լինելու։

– Իսկ ի՞նչն է փոխվել։ Հին իշխանությունները հեռացել են, իսկ ո՞վ է եկել տեղը։ Ես այսօր Արարատ Միրզոյանին լսեցի, մարիխուանայի գովքն է անում, որ մարիխուանան ավելի օգտակար է, քան խմիչքն ու ծխախոտը։ Ես ո՞նց հավատամ այդ մարդուն։ Ես տեսա, որ Մամիկոնյանի արձանի մոտ հոմոսեքսուալները պաչպչվում են։ Ի՞նչ եք ուզում սարքեք երկիրը՝ թմրամոլներ ու գոմիկնե՞ր։ Թե՞ ուզում եք ժողովրդին մարիխուանա ծխացնեք ու ինչ ուզեք՝ անեք գլխին։ Ես գրեցի, որ ծխում ես՝ ծխի, բայց ինչի՞ ես գովազդ անում։ Ես դա չեմ կարող ընդունել, ով ուզում է լինի, ուզում է՝ Փաշինյան լինի, ով ուզում է լինի։ Էդքան խոսեց, միտինգի ժամանակ հայտարարեց, որ «Մարտի 1»-ը բացահայտված է. ո՞ւր է, բեր կոխի աչքս։ Ինչո՞ւ ես խաբում ժողովրդին։ Դու ասում ես ժողովրդին այն, ինչ ժողովուրդն ուզում է լսել. դա էլ է զենք։ Հիմա ինչո՞ւ ես հավատամ, ո՞ւմ հավատամ։ Մարդիկ գնացել դրսում մի քանի կոպեկ փող են աշխատել, ասում է՝ եկամտահարկ պետք է մուծես։ Քամում են, ժողովրդից են տանում էդ փողը։ Ասում էր՝ հատ-հատ բերելու են գողացած միլիոնները մուծվելու են։ Ով եկավ, ամեն ինչ ջարդվեց միայն Մանվելի գլխին ու վերջացավ։ Բոլորին բռնեց, բաց թողեց։ Ռոբերտ Քոչարյանին կանչեցին, ոչ մի բան չկարողացան վրան հաստատել։ Եկել լոլո ես կարդում ժողովրդի գլխին, ինչո՞ւ ես սուտ խոսում։ Սա թավշյա հեղափոխություն չէր, սա աթոռ փախցնոցի էր։

– Մի խոսքով՝ Ձեր հիասթափությունը մեծ է։

– Ոչ միայն իմ։ Երբ մարդիկ սկսում են քիչ թե շատ մտածել, զգում են, որ սա ընդամենը փուչիկ է։ Ժողովրդի վիճակն ինչո՞վ է փոխվել։ Ապրում ենք երազանքներով։ Ինձ զանգում, ասում են՝ ինչո՞ւ չես գալիս, 30 տարի հետո լավ կլինի։ Ես էլ ասեցի՝ ես հո ագռավ չեմ, 30 տարի հետո 100 տարեկան եմ լինելու։ Ինձ պետք է, որ հիմա լավ լինի, բայց հիմա լավ չի լինի։ Ո՞ւմ հավատամ, մշակույթի նախարար այդ աղջկա՞ն հավատամ, որի միակ նորարարությունը «սելֆիի ժամ» կազմակերպելն էր քաղաքում։ Հիմա ի՞նչ սելֆիի ժամանակ է։ Եկել էր էստեղ, ես չեմ հանդիպել, բայց ես իրեն ահագին բաներ ունեմ ասելու։ Ի՞նչ հիմունքներով է նա դարձել մշակույթի նախարար։ Ասում է՝ մշակույթը ես եմ։ Ես ո՞նց լուրջ ընդունեմ այդ աղջկան։

 

Картинки по запросу levon sharafyan

– Դուք ակնկալիք չունե՞ք, որ խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում կարող են լրջագույն փոփոխություններ լինել, որ ներդրումներ են լինելու, և երկիրը զարգանալու է։

– Լավ եք ասում՝ լինելու է, անելու ենք, կստացվի… Այո, կարող է լինել, բայց կոնկրետ հիմա ինչ վիճակ է։ Կսպասենք խորհրդարանական ընտրություններին, և եթե Նիկոլ Փաշինյանն իր կադրային քաղաքականությունը չփոխեց, ոչինչ չի լինի։ Ոչ մեկն իր տեղում չէ, այդ թվում՝ Սփյուռքի նախարարը։ Նախարար դառնալուց 15 օր հետո վազեցիր Լոս Անջելես։

Ինչի՞ ես Լոս Անջելես եկել, տղա ջան։ Մի հատ գնայիր Վրաստան, տեսնեիր՝ այնտեղ հայկական սփյուռքը ոնց է ապրում, գնայիր Ջավախք, գուցե այնտեղ գրենական պիտույքների կարիք կա, երեխաները բոբիկ են։ Փաշինյանը սրճարաններից երիտասարդներին նախարարի պորտֆելներ է տվել, հավաքել է շուրջը, ուրախանում է։ Չի կարելի այդպես։ Ես ՀՀԿ-ին դեմ եմ, բայց ՀՀԿ-ում էլ կան խելոք մարդիկ, բա ո՞նց կարելի է այդ մարդկանց չօգտագործել։ Թե չէ ջահելներին դրել է, ասում են՝ դե կսովորի։ Փորձադա՞շտ է, բա ժողովուրդը մեղք չի՞։ Արարատ Միրզոյանին դրել են փոխվարչապետ, ինքն ի՞նչ է արել, որտե՞ղ է երևացել, կամ էլ կնոջդ վարսավիրին բերել ես քեզ օգնակա՞ն։

Ասում են՝ Փաշինյանն ազնիվ է, չի գողանում։ Այո, ազնիվ է, չի գողանում, բայց ի՞նչ է անում։ Խաբում է ժողովրդին։ Ասում է՝ ժողովուրդ ջան, ոնց ասես, տենց կանեմ, կբերեմ երեք օրինակ, որը ընտրեք՝ դա կանենք, բա դու ի՞նչ անես։ Դա կառավարելու ձև՞ է։ Պարույր Սևակն ասել է՝ կարելի է սիրել ժողովրդին, բայց չի կարելի քծնել նրան։ Ամեն ինչ բարդում է ժողովրդի վրա, ասում է՝ դուք եք ղեկավարում, ինչպես ասեք, այնպես էլ կանեմ։ Բայց երբ որ մարդիկ հավաքվել էին կառավարության դիմաց, ուզում էին իրեն տեսնել, դուրս չեկավ։ Այսինքն՝ քեզ 10 հազարանոց զանգված է պետք, որ միկրոֆոնով ելո՞ւյթ ունենաս։ Ես հիմա այն տարիքում եմ, որ էյֆորիայի մեջ չեմ մտնում, ռացիոնալ եմ մտածում և ժողովրդին խնդրում եմ՝ մի րոպե գլուխներդ մտցրեք սառնարանի մեջ, սառեք և սառը սկսեք դատել։

Ասում են՝ Սերժը գնաց, Ռոբերտը գնաց, հեսա ՀՀԿ-ն էլ կգնա, ու մենք առոք-փառոք կապրենք։ Այդպիսի բան չի լինելու։ Ո՛չ Սերժն է աչքիս լույսը, ո՛չ Ռոբերտը, ոչ էլ առավել ևս՝ Լևոն Տեր-Պետրոսյանը։ «Մարտի 1»-ի գործով բոլորի անունը տալիս էր, բայց Լևոնի անունը չտվեց, որովհետև ինքն էլ էր ներկա այդ խառնաշփոթին։ Ես հիշում եմ Նիկոլի ելույթները, դրանք հակակառավարական ելույթներ էին։ Հետո Լևոնը փախավ գնաց տուն, ինքն էլ փախավ՝ չգիտեմ ուր գնաց։ Ժողովուրդը կատաղած մնաց անտեր։ Սկսեցին անվադողեր վառել, մեքենաներ շուռ տալ։ Ի՞նչ պետք է աներ կառավարությունը։ Ոստիկաններ են սպանել, էդ ոստիկաններին Ռոբե՞րտն է սպանել։

Մի խոսքով՝ ես շատ եմ ուզում, որ լավ լինի, ես չուզողների մեջ չեմ, բայց վրդովված եմ, որ չկա դեռ ոչ մի բան։ Տա Աստված, որ ամեն ինչ լավ լինի, թող ժողովուրդը լավ ապրի, թող կոռուպցիան լրիվ վերանա, Հայաստանը դրախտ լինի, թող չուզողը ես լինեմ։ Թող ինձ այդ ժամանակ ասեն՝ տեսա՞ր ինչ երկիր է։ Ես էլ կասեմ՝ կներեք, ես սխալ էի։

Leave A Reply

Your email address will not be published.