Պիզայի հռչակավոր «ընկնող» աշտարակի թեքության անկյունն ավելի ու ավելի փոքրանում
Պիզայի հռչակավոր «ընկնող» աշտարակի թեքության անկյունն ավելի ու ավելի փոքրանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է BBC-ն՝ վկայակոչելով դիտարկման խմբի փորձագետներին:
Նրանց խոսքով՝ 57-մետրանոց աշտարակը վերջին 20 տարում 4 սանտիմետրով ուղղվել Է: 1990 թվականին հուշարձանն 800 տարվա ընթացքում առաջին անգամ զբոսաշրջիկների այցելության համար փակել են՝ երկյուղելով, որ կառուցվածքը չի դիմանա: Այն ժամանակ աշտարակի վերին մասն ուղղաձիգից թեքվել Էր 4,5 մետրով: 1993 թվականից մինչեւ 2001 թվականը մասնագետները փորձել են կայունացնել Պիզայի աշտարակը. նրանց ջանքերով հաջողվել Է 45 սանտիմետրով նվազեցնել թեքության անկյունը: Աշխատանքները նստել են 200 միլիոն ֆունտ (225 միլիոն եվրո):
BBC-ն հիշեցնում Է, որ աշտարակն անկյան տակ Է կանգնած դրա կառուցման սկզբից ի վեր. կառուցումն սկսվել Է 1173 թվականին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Աղբյուրը ՝ Life Panarama.am