Ինչու՞ հղի կանաց չարժե հրաժարվել կարմիր մսից
Որոշ կանայք հղիության ժամանակ սկսում են ավելի քիչ օգտագործել կարմիր միս՝ կարծելով, որ այդպես ավելի լավ կլինի թե՛ իրենց, թե՛ երեխայի համար։ Սակայն համաձայն Alcoholism: Clinical and Experimental Research ամսագրում հրապարակված հետազոտությունների՝ դա այնքան էլ լավ միտք չէ։ Պարզվում է, որ այն կանանց երեխաները, ովքեր հղիության ընթացքում քիչ միս են օգտագործել, դեռահասության տարիքում ավելի հաճախ են ծխում եւ չարաշահում հոգեմետ նյութերը։
Հետազոտությունները ցույց են տվել, որ մսի քանակի կրճատումը զգալիորեն բարձրացնում է հոգեմետ դեղերի չարաշահման վտանգը այն երեխաների մոտ, որոնց մայրերն ունեն B12 վիտամինի սպիտակուցը կոդավորող նորմալ գործող գեն։Մասնագետները կարծում են, որ խնդիրը հենց B12 վիտամինի պակասի մեջ է։ Վտանգը նվազեցնելու համար գիտնականները կանանց խորհուրդ են տալիս ավելի շատ ուտել B12 վիտամինով հարուստ սննդամթերք կամ օգտագործել այդ վիտամինով սննդային հավելումներ։
Նորվեգիայի բնական եւ տեխնիկական գիտությունների համալսարանի մեկ այլ հետազոտության տվյալներով՝ B12 վիտամինի պակաս ունեցող հղի կանայք ավելի հաճախ են ծննդաբերում ժամանակից շուտ։ Այս վիտամինի պակասը չի անդրադառնում երեխայի քաշի վրա.
Աղբյուրը ՝ News.am